Հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ.ԿԲ

17.11.2021 20:39
Հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ.ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ։

Այս մասին նշվում է 2021 թ. նոյեմբերի 2-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ, որը հրապարակել է նախօրեին ԿԲ–ի կողմից։

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ վերջին ամիսներին գնաճային միջավայրի ձևավորմանը էապես նպաստում է սեզոնային պարենային ապրանքների գների՝ նախորդ տարիների համեմատ ավելի փոքր նվազումը, որի ազդեցությունը գնաճի վրա առաջիկայում կչեզոքանա:

Միևնույն ժամանակ, գնաճային միջավայրին դեռևս շարունակում է նպաստել արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման առաջանցիկ աճը:

Նշվեց նաև, որ, համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցման արդյունքների, գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունների գործոնը որոշակիորեն նվազել է՝ ցածր գնաճ սպասողների կշռի ավելացման հաշվին, ինչը փաստում է այն մասին, որ հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ:

Այս տարվա նոյեմբերի սկզբին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ Հայաստանում գնաճը 2022թ.–ին կմոտենա 4% թիրախային ցուցանիշին։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2021թ.–ի հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, կազմել է 9,1%, իսկ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,7%–ի սահմանում։ Միաժամանակ 2021թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 6,9%–ով։ Տնտեսական աճը Հայաստանի պետբյուջեում 2021թ.–ին նախատեսված է 3,2%–ի սահմանում, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև