Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ առաջիկա կես տարում. ԿԲ

18.12.2018 17:55
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ առաջիկա կես տարում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա կես տարում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Ըստ նրա, ներկա ցածր գնաճի պայմաններում Կենտրոնական բանկը կպահպանի ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը:

«Դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին մենք, ամենայն հավանականությամբ, փոփոխություն չենք կատարի վերաֆինանսավորման տոկոսադրույքում», - ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով, հետագան կախված կլինի իրադարձությունների զարգացումներից 2019 թ.-ի կեսից հետո:

«Սակայն մինչ այդ կպահպանենք ընդլայնող քաղաքականությունը 6%-ի սահմաններում, համենայն դեպս` առաջիկայում», - ասաց Ստեփանյանը:

2015 թ.-ի երկրորդ կեսից ԿԲ-ն կոշտ քաղաքականությունից հետո աստիճանաբար սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արդյունքում, 2015 թ.-ի հունիսին այն 10,5 տոկոսից կրճատվեց`2017 թ.–ին դառնալով 6 տոկոս: Այդ ժամանակահատվածում կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 12 անգամ, միայն 2016 թ.-ին` 8 անգամ: 2017 թ.-ի մարտին ՀՀ ԿԲ-ն դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը` պահպանելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6%-ի սահմաններում, որը պահպանվում է մինչև հիմա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև