ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ

19.10.2017 17:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:

Բանկի մամուլի հաղորդագրության հաամձայն, մեկ ամսվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ: Օրական միջինը 200 հաճախորդ միանում է հավելվածին, ինչը վկայում է այն մասին, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են վստահում ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգերին, որոնք հանդիսանում են սեփական միջոցների կառավարման և բանկային գործարքների կատարման հարմարավետ և հուսալի հարթակներ:

Հեռահար սպասարկման ծառայությունների շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները և կատարել ֆինանսական գործարքներ համակարգչի կամ բջջային սարքերի միջոցով 24/7 ռեժիմում՝ ցանկացած հարմար վայրում ինտերնետի առկայության դեպքում. անկանխիկ եղանակով գնել և վաճառել արտարժույթ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ և այլն: Բացի բանկային հիմնական գործառնություններից հաճախորդները կարող են նաև պարզ եղանակով վճարել հարազատների բջջային ծառայությունների դիմաց՝ ընտրելով հարազատի հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից; ստեղծել շաբլոններ` պարբերաբար կրկնվող վճարումներն ավելի հեշտ կատարելու նպատակով; ստանալ փոխանցումներ, որոնք ուղարկված են արագ դրամական փոխանցումների համակարգերով; պատվիրել հետադարձ զանգ Բանկից; գտնել մոտակա մասնաճյուղի կամ բանկոմատի հասցե և այլն:

Բոլոր գործառնությունները պաշտպանված են միանգամյա ծածկագրերով և իրականացվում են առավելագույնս պարզ, արագ և հուսալի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև