Կոնվերս բանկը հայտարարել է դրամային պարտատոմսերով արժեկտրոնային վճարումների մասին

28.02.2018 19:06
Կոնվերս բանկը հայտարարել է դրամային պարտատոմսերով արժեկտրոնային վճարումների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը հայտարարել է դրամային պարտատոմսերով կտրոնային վճարումների մասին (COVSB3 2017-2 թողարկման): Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, արժեկտրոնային վճարումների ընդհանուր չափը կազմել է 52 500 000 դրամ:

Ֆիքսված դրույքաչափով երկամյա բաժնետոմսերը տեղադրվել են 2017 թվականի սեպտեմբերի 1-ին 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև