ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

28.12.2010 16:21
ՀՀ ԿԲ-ն գրանցել է Արարատբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը, ԿԲ-ի նախագահի դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն, գրանցել է Արարատբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը, երեքշաբթի հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկ»-ի իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև