Թանկարժեք մետաղների պետական գները բարձրացել են

31.05.2011 11:03
Թանկարժեք մետաղների պետական գները բարձրացել են

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 30.05.2011-05.06.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, սահմանվել են հետևյալ գները՝

ՈՍԿԻ`  գնման գին` 16997.89 (+454.75), բացթողնման գին` 18475.97 (+494.3), ԱՐԾԱԹ` գնման գին` 407.49 (+22.6), բացթողնման գին` 442.92 (+24.56),   ՊԼԱՏԻՆ`  գնման գին`  19759.66  (+211.82), բացթողնման գին`  21477.89 (+230.24),  ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման  գին` 8288.78 (+270.47), բացթողնման գին`   9009.54 (+293.99):--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև