ՄԵՏԱՂ թեմյով բոլոր նորությունները

Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 1.7%–ով` կազմելով 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց

14.04.2014 18:48

Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 1.7%–ով` կազմելով 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմել է 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից ավել  է 1.7 տոկոսով կամ 275,55 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 510,80 դրամ`կրճատվելով 1,7 տոկոսով կամ 299,51 դրամով։
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 246,14 դրամ (2,09 դրամի աճ), բացթողնման գին` 267,54 դրամ (2,27 դրամի աճ), պլատին` գնման գին` 17 734,31 դրամ (158,37 դրամի աճ), բացթողնման գինը` 19 276,42 դրամ (172,14 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 616,27 դրամ (14,81 դրամի աճ), բացթողնման գինը` 10 452,47  դրամ (16,1 դրամի աճ)։ ($1 –ը` 415,17 դրամ) –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 1.7%–ով` կազմելով 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանը չի վաճառի պետական պահուստի թանկարժեք մետաղները. նախարար

23.01.2014 15:40

Հայաստանը չի վաճառի պետական պահուստի թանկարժեք մետաղները. նախարար

Հայաստանը չի վաճառի Պետական պահուստի թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանը չի վաճառի պետական պահուստի թանկարժեք մետաղները. նախարար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցները հիասթափվել են ԱՄՆ ՊԴՀ–ի որոշումից

23.12.2013 12:40

Մետաղի շուկա. թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցները հիասթափվել են ԱՄՆ ՊԴՀ–ի որոշումից

Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մեծ մասի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների, այդ թվում նաև ոսկու գնանշումը լուրջ կորուստներ արձանագրեցին։ Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ ամերիկյան կարգավորիչն անսպասելիորեն որոշեց կրճատել քանակական մեղմման ծրագիրը։ Միաժամանակ ԱՄՆ ԿԲ–ի ղեկավար Բեն Բեռնանկեն ԱՄՆ ՊԴՀ ղեկավարի պաշտոնում վերջին մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ տնտեսությունը վերականգնվում է շատ ավելի վստահ տեմպերով, քան ենթադրվում էր ավելի վաղ։ Այս նորությունները զգալիորեն թուլացրեցին ոսկու նկատմամբ պահանջարկը` ուժեղացնելով ավելի եկամտաբեր ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցները հիասթափվել են ԱՄՆ ՊԴՀ–ի որոշումից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկին, ամենայն հավանականությամբ, կսակարկվի բարձրացումով

16.12.2013 12:13

Մետաղի շուկա. ոսկին, ամենայն հավանականությամբ, կսակարկվի բարձրացումով

Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գնանշումը ցուցադրեց չափազանց փոփոխական դինամիկա։ Միաժամանակ շաբաթվա առաջին կեսին ոսկու գինը սրընթաց կերպով բարձրացավ` հասնելով երեք շաբաթվա ռեկորդային բարձր ցուցանիշին` տրոյական ունցիայի դիմաց 1267.79 ԱՄՆ դոլարի, ինչին հետևեց ոչ պակաս սրընթաց վայրէջքը։ Նման դինամիկան, առաջին հերթին, պայմանավորված էր նրանով, որ շուկայի մասնակիցներն ուղղել են իրենց դիրքերը ԱՄՆ ՊԴՀ հերթական նիստից առաջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. ոսկին, ամենայն հավանականությամբ, կսակարկվի բարձրացումով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկու շուկայի առուվաճառքները զգալիորեն տարբերվել են փոփոխականությամբ

09.12.2013 14:04

Մետաղների շուկա. ոսկու շուկայի առուվաճառքները զգալիորեն տարբերվել են փոփոխականությամբ

Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները կրկին ճնշման տակ հայտնվեցին` կապված այն բանի հետ, թե որքանով քանակական խթանման ծրագրի տևողության վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախությունները գերակշռեցին շուկայում։ Միաժամանակ տարբերվեցին զգալի փոփոխականությամբ, քանի որ շաբաթը հագեցած էր կարևոր իրադարձություններով, որոնք կարող էին փոխել ներդրողների տրամադրությունը։ Իսկապես, ԱՄՆ ՀՆԱ–ի մակարդակի սկզբնական գնահատականն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գերազանցեց ներդրողների սպասումները։ Կրակ վրա յուղ լցնել հաջողվեց խոշորագույն համաշխարհային տնտեսության աշխատանքի շուկայից ստացված տվյալներին. Գործազրկության գործակիցը նոյեմբերին նվազեց մինչև 7,0 տոկոսի, իսկ ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը նույն ժամանակահատվածում աճեց 203,0 հազարով` կանխատեսված 180,0 հազարի դիմաց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. ոսկու շուկայի առուվաճառքները զգալիորեն տարբերվել են փոփոխականությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու հեռանկարները դեռևս անորոշ են մնում

18.11.2013 14:32

Մետաղի շուկա. ոսկու հեռանկարները դեռևս անորոշ են մնում

Նախորդ առևտրային հնգօրյակը ոսկու գնանշումն ավարտեց կանաչ գոտում, սակայն հստակ ուղղվածություն ունեցող միտում այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Միաժամանակ շաբաթվա սկզբում թանկարժեք ակտիվը շուկայում առուվաճառքը սկսեց նվազմամբ, քանի որ ներդրողները նախկինի պես կարծում էին, որ արդեն տարեվերջին ամերիկյան կարգավորիչը կտեղեկացնի խթանման ծրագրի մասնակի փակման մասին։ Դրա հետևանքով գներն իջան` հասնելով չորսշաբաթյա նվազագույն ցուցանիշին` մեկ ունցիայի դիմաց 1261,28 ԱՄՆ դոլարի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. ոսկու հեռանկարները դեռևս անորոշ են մնում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկին շարունակում է կորցնել իր գրավչությունը

11.11.2013 14:52

Մետաղի շուկա. ոսկին շարունակում է կորցնել իր գրավչությունը

Նախորդ հինգ առևտրային օրերի սկզբին, ինչպես և ենթադրում էինք, ոսկու գները չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել, ընդ որում ժամանակի մեծ մասը դրանք նվազումով են վաճառվել։ Առաջին հերթին դա պայմանավորված էր ապաստան ակտիվների հանրաճանաչության նվազումով` հաշվի առնելով ԱՄՆ–ի տնտեսական աճի կայուն նախանշանները, երկրորդ հերթին` մետաղների շուկայում էական ազդեցություն ցուցաբերելու ընդունակ տվյալների բացակայության ֆոնին ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. ոսկին շարունակում է կորցնել իր գրավչությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. ոսկու գինն ամենայն հավանականությամբ կտատանվի ոչ լայն միջակայքում

07.10.2013 16:12

Մետաղի շուկա. ոսկու գինն ամենայն հավանականությամբ կտատանվի ոչ լայն միջակայքում

Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները փոքր–ինչ նվազել են, քանի որ ԱՄՆ–ում կառավարությանը ֆինանսավորելու վերաբերյալ փոխզիջման չհասնելու հետևանքով ուժեղացել են շուկայի մասնակիցների մտավախությունները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. ոսկու գինն ամենայն հավանականությամբ կտատանվի ոչ լայն միջակայքում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

30.09.2013 14:49

Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

Սեպտեմբերի 23–27–ն ընկած ժամանակահատվածում ոսկին ընդհանուր առմամբ վաճառվել է աճով, սակայն հստակ ուղղված տրենդ այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Միաժամանակ խոշորագույն համաշխարհային տնտեսությունից ստացված խառը մակրոտնտեսական վիճակագրությունը և ԱՄՆ դոլարի պակաս վստահ դիրքերը նույնպես նպաստեցին դեղին մետաղի գրավչության բարձրացմանը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,50 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1336,34 ԱՄՆ դոլարի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մետաղի շուկա. հոռետեսության ալիքը թափանցել է ոսկու շուկա

17.09.2013 13:23

Մետաղի շուկա. հոռետեսության ալիքը թափանցել է ոսկու շուկա

Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները նվազել են` հասնելով հինգշաբաթյա նվազագույն կետին` մեկ ունցիայի դիմաց 1304,82 ԱՄՆ դոլարի։ Պատճառն այն է, որ շուկայի մասնակիցների` ԱՄՆ ԴՊՀ քանակական խթանման ծրագրի տևողության և ինտենսիվության շուրջ մտավախությունները զգալիորեն ուժեղացել են ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. հոռետեսության ալիքը թափանցել է ոսկու շուկա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.03.2024