Հայաստանում թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

11.03.2013 17:31
Հայաստանում թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 11.03.2013-17.03.2013թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները։

Գներն արտահայտված են ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 19103.65 (-158.13), բացթողնման գին` 20764.84 (-171.88), արծաթ` գնման գին` 349.02 (-0.38), բացթողնման գին` 379.37 (-0.41), պլատին` գնման գին`19235.42 (-135.55), բացթողնման գին` 20908.07 (-147.33), պալադիում`  գնման  գին` 8964.48 (-45.17),  բացթողնման գին` 9744.00 (-49.1):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև