Լատվիական Rietumu Banka-ն շահագրգռված է համագործակցել Համահայկական բանկի հետ

28.11.2011 17:29
Լատվիական Rietumu Banka-ն շահագրգռված է համագործակցել Համահայկական բանկի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Rietumu Banka-ն, որը վերջերս է բացել իր ներկայացուցչությունը Հայաստանում, հետաքրքրված է Համահայկական բանկի հետ համագործակցությամբ: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Rietumu Banka-ն Խորհրդի նախագահի տեղակալ Արկադի Սուխարենկոն (Arkady Suharenko):

«Համահայկական բանկը զարգացման բանկ է, և ես համոզված եմ, որ մենք բանկի հետ համագործակցության մեծ հետաքրքրվածություն ունենք», - նշել է նա:
Սուխարենկան նաև ավելացրել է, որ Համահայկական բանկի շահագրգռվածությունը երկրի զարգացումն է, իսկ առևտրային բանկի համար շատ ձեռնտու և գրավիչ է պետական բանկի հետ ընթանալը:

«Մենք անպայման ինչ-որ նախագծերում գործընկերության հնարավորություններ ենք փնտրելու», - ասել է նա:
Rietumu Banka-ն Լատվիայի առաջին մասնավոր բանկերից մեկն է (որը գործում է 1992թ.-ից), Բալթիկայի խոշոր բանկերից մեկն է, որը մասնագիտացած է մասնավոր հատվածի սպասարկման մեջ:

Բանկն ակտիվորեն աշխատում է միջազգային շուկաներում և հաճախորդներին ֆինանսական ծառայությունների ամբողջական շրջանակ է տրամադրում ինչպես Բալթիկայում, այնպես էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի ներկայացուցչություններում:
2010թ.-ի ընթացքում Rietumu Banka-ի շահույթը կազմել է 4,6 մլն եվրո, կապիտալի բավարարվածության ցուցանիշը՝ 17,82 տոկոս, իսկ իրացվելիության ցուցանիշը՝ 58,13 տոկոս:

Համահայկական բանկը զարգացման բանկ է և հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2011թ.-ի հունիսին: Բանկի գործունեությունը կարգավորելու է ՀՀ ԿԲ-ն:

Համահայկական բանկը ոչ առևտրային կառույց է՝ 100 մլն դոլար կանոնադրական կապիտալով, որից 20 մլն դոլարը Հայաստանի կառավարության կողմից վճարված մասնաբաժինն է: Բանկի գործունեության առաջնահերթությունների թվում են ՏՏ-ի, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև