Համահայկական բանկի ղեկավարը կնշանակվի առաջիկա օրերին

18.10.2010 16:02
Համահայկական բանկի ղեկավարը կնշանակվի առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համահայկական բանկի ղեկավարը կնշանակվի առաջիկա օրերի ընթացքում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այսօր մենք մոտ ենք Համահայկական բանկի ստեղծմանը, արդեն ուսումնասիրություններ են անցկացվել, և առաջիկա օրերին կնշանակվի Համահայկական բանկի ղեկավարը»,- ասաց Ջավադյանը՝ ոչ կոռեկտ համարելով մեկնաբանություններն այն մասին, թե, արդյո՞ք, նա տեղական մասնագետ կլինի, թե՞ օտարերկրյա փորձագետ:

Ըստ նրա, բանկի համար շենք կտրամադրվի, մշակվել է բիզնես-ծրագիր, որից հետո բանկի նորանշանակ ղեկավարը կշարունակի հետագա աշխատանքները:

«Համահայկական բանկ» ԲԲԸ-ի կանոնադիր կապիտալը կկազմի մոտ 30 մլրդ դրամ /մոտ 100 մլն դոլար/:

Բանկի հիմնադիրները կդառնան Հայաստանի կառավարությունը՝ 20 տոկոսանոց մասնաբաժնով, համաշխարհային առաջատար կազմակերպություններ և մասնավոր ներդրողներ:

Համահայկական բանկի նպատակն է աջակցել հայության ուժեղ, մրցունակ և գիտության վրա հիմնված ներուժի ձևավորմանը, որն ուղղված կլինի համաշխարհային շուկայում երկրի մրցունակության բարձրացմանը:

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ին Համահայկական բանկին է փոխանցել Զարգացման հայկական գործակալության զբաղեցրած շենքը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև