NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 18-ին դոլարով և եվրոյով գործքարք չի կատարվել

18.07.2012 17:20
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 18-ին դոլարով և եվրոյով գործքարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 18-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Դա են վկայում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Բորսայում արտարժույթով իրականացված վերջին գործարքը գրանցվել է հուլիսի 17-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 412,00 դրամ։

Միաժամանակ հուլիսի 18-ի դրությամբ, հուլիսի 12-ի ցուցանիշի համեմատ,  ՀՀ ԿԲ-ն 0,18 կետով բարձրացրել է դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը և հաստատել մեկ դոլարի դիմաց 411,66 դրամ արժեքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև