ՀՀ Կենտրոնական բանկն ազգային արժույթի արժեզրկման պատճառներ չի տեսնում

29.12.2009 12:22
ՀՀ Կենտրոնական բանկն ազգային արժույթի արժեզրկման պատճառներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ ճգնաժամային պատճառներ չի տեսնում հայկական դրամի հնարավոր արագ արժեզրկման համար, կարծում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Այս պահին Կենտրոնական բանկը ճգնաժամային պատճառներ չի տեսնում, որոնց դեպքում հնարավոր է հայկական դրամի կտրուկ արժեզրկում լինի: Տնտեսության հիմնարար ցուցանիշների համաձայն, Հայաստանում փոխարժեքի կտրուկ արժեզրկման նախադրյալներ չկան», - ասաց Ջավադյանը՝ պատասխանելով www.armbanks.am կայքում կազմակերպված օն-լայն ասուլիսի հարցերին:

Նրա խոսքերով՝ կարճաժամկետ կտրվածքում փոխարժեքը սովորաբար շեղվում է հավասարակշռումից՝ ելնելով կարճաժամկետ, սպեկուլյատիվ կամ հոգեբանական գործոններից, ինչն էլ վերջերս նկատվում է հայկական շուկայում:

Ջավադյան հավաստմամբ, ՀՀ Կենտրոնական բանկը հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականությանը, որի դեպքում փոխարժեքը շուկայում սահմանվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցության միջոցով, իսկ ԿԲ-ն կարող է լրացուցիչ պահանջարկ և առաջարկ ստեղծել՝ գնելով կամ վաճառելով արժույթը միայն փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելու համար:

«Միաժամանակ փոխարժեքի շուկայում ինտերվենցիաները կարող են տեղի ունենալ և այս, և այն կողմում. ԿԲ-ն ոչ միայն արժույթ է վաճառել, այլ, օրինակ, նախորդ շաբաթ գնել է այն՝ դրամի կտրուկ թանկացումից խուսափելու համար», - տեղեկացրեց ԿԲ նախագահը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև