Բանկային ակտիվները 2019թ.-ին աճել են 17%-ով. ԿԲ խորհրդի անդամ

04.02.2020 15:04
Բանկային ակտիվները 2019թ.-ին աճել են 17%-ով. ԿԲ խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային ակտիվները 2019թ.-ին աճել են 17%-ով, "Civilnet"-ին տված հարցազրույցում հայտնել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը:

«2019 թ.-ը բավականին դրական տարի էր ֆինանսական համակարգի համար, եթե ցուցանիշների լեզվով խոսենք, ապա բանկային համակարգի ակտիվները տարվա ընթացքում աճել են 17%-ով և ակտիվների թիվը 5.82 տրլն դրամ»,- ասել է Գալստյանը:

ԿԲ խորհրդի անդամի խոսքով աճել են նաև վարկերը: Գրանցվել է վարկերի աճ ՝16,4 %-ով՝ մոտավորապես 500 մլրդ դրամի:

Գալստյանը նշել է, որ տնտեսական ցուցանիշերի աճը թույլ է տալիս ասել, որ տնտեսական համակարգի զարգացման տեսանկյունից տարին դրական է եղել: Դրա մասին է վկայում Հայաստանի բանկային համակարգի եկամուտի աճը, որը 2018 թ.-ի համեմատ աճել է ավելի քան 60 մլրդ դրամով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև