ՀԲՄ ղեկավարը համաձայն չէ, որ բանկային համակարգի գխավոր խնդիրներից մեկը ռիսկերի կառավարման խստացումն է

21.02.2011 15:52
ՀԲՄ ղեկավարը համաձայն չէ, որ բանկային համակարգի գխավոր խնդիրներից մեկը ռիսկերի կառավարման խստացումն է

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության ղեկավար Արարատ Ղուկասյանը «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե բանկային համակարգի գխավոր խնդիրներից մեկը ռիսկերի կառավարման խստացումն է:

Ըստ նրա՝ այսօր հայկական առևտրային բանկերն ի վիճակի են կառավարել բոլոր ռիսկերը՝ տոկոսային, օպերացիոն, շուկայական։ Ավելին, ըստ նրա, բանկերը շարունակում են ներդրումներ կատարել առկա համակարգի բարելավման համար։

«Ինչ վերաբերում է արժեթղթերի շուկայի ռիսկերին, ապա եկեք նախևառաջ զարգացնենք այդ շուկան, և զարգացմանը զուգընթաց ռիսկերի կառավարման համապատասխան գործիքներ կնեդրվեն»,- ասաց Ղուկասյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում արժեթղթերի շուկան չի զարգանում այն պարզ պատճառով, որ հայրենական ընկերությունների մեծ մասը փակ բաժնետիրական ընկերություններ են, և իրենց ֆինանսական խնդիրների լուծման հարցում նախընտրություն են տալիս բանկային վարկավորմանը և բաժնետերերի կողմից օպերացիաներին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև