Հայաստանի բանկային համակարգը բավակաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր. բանկերի միության նախագահ

30.10.2019 17:02
Հայաստանի բանկային համակարգը բավակաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր. բանկերի միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը բավակաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր և ցնցումներ, չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց Հյաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Ըստ նրա, 2019 թ.-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգում նկատվում են դրական միտումներ, գրեթե բոլոր ցուցաիշներով նկատվում է աճ:

«Մենք դրական ենք համարում ցուցանիշերը և հույս ունենք, որ նման միտումը կպահպանվի մինչև տարվա վերջ: Արդյունքում կապիտալացման և իրացվելիության առումով կարելի է նշել, որ Հայաստանի բանկային համակարգը բավականաչափ կապիտալացված է և ունակ է կլանելու ցանկացած ռիսկեր և ցնցումներ, ինչը վկայում է հետագա աճի և զարգացման բավարար հիմքերի առկայության մասին», - ասաց Աբրահամյանը:

Նա նշեց նաև, որ համակարգում բարձր են իրացվելիության ցուցանիշները, ինչը վկայում է բիզնեսի և քաղաքացիների վստահության մասին բանկային համակարգի վերաբերյալ, ինչպես նաև տնտեսությունը վստահորեն սպասարկելու ունակության մասին:

Ըստ նրա, այսօրվա դրւթյամբ ռիսկային ակտիվների հարաբերակցությունը ընդհանուր կապիտալի նկատմամբ, ինչը պետք է կազմի 12%, բանկային համակարգում հասնում է 28,9%:

Միաժամանակ նա նշեց, որ բարձր լիկվիդայնության ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցության նվազագույն նորմատիվները կազմում են 32%`  15% պահանջարկի դեպքում:

«Սովորաբար համարվում է, որ Հայաստանի նորմատիվային դաշտն ավելի խիստ է, քան շատ եվրոպական երկրներում: Նշված տվյալները վկայում են, որ անգամ խիստ նորմատիվային դաշտի դեպքում բանկերն ապահովում են ավելի բարձր ցուցանիշներ, քան ներդրված նվազագույն նորմատիվները», - ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա, դա նշանակում է, որ բանկային համակարգը կայուն է և պատրաստ ցանկացած սթրեսային իրավիճակների:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև