Հայկական բանկերն ի վիճակի են կառավարել արժութային ռիսկերը. ՀԲՄ ղեկավար

14.09.2012 16:33
Հայկական բանկերն ի վիճակի են կառավարել արժութային ռիսկերը. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերն ի վիճակի են պատշաճ կերպով կարգավորել իրենց արժութային ռիսկերը, ուրբաթ մամուլի ասուիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նա նշեց, որ նման ռիսկերից մեկն արժույթով իրական տնտեսության վարկավորումն է:
Այդ համատեքստում Օսիպյանն ասաց, որ եթե բանկը տեսնում է, որ տնտեսական սուբյեկտն արժութային ռիսկ ունի, ապա փորձում է վարկավորել այն հայկական դրամով:
«Հենց այդ պատճառով հայկական բանկերը սկսել են ազգային արժույթով առավել շատ միջոցներ ներգրավել միջազգային կառույցվներից: Դա արվում է նրա համար, որպեսզի այդ ռիսկը փոխառուի ուսերին չդրվի»,- ընդգծեց նա:
Նախկինում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն ասել էր, որ Հայաստանի ուղղությամբ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարության հիմնական տարբերվող առանձնահատկություններից մեկն ազգային արժույթով ֆինանսավորում հատկացնելու շեշտադրումն է՝ ինչպես գործընկեր բանկերի, այնպես էլ իրենց հաճախորդների արժութային ռիսկերը նվազեցնելու նպատակով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև