ԵՎՐՈՊԱ թեմյով բոլոր նորությունները

Ոսկին շարունակում է նվազել Եվրոպայից ստացած բացասական նորությունների ֆոնին

25.07.2012 14:45

Ոսկին շարունակում է նվազել Եվրոպայից ստացած բացասական նորությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ոսկու արժեքը նվազում է ամերիկյան արժույթի փոխարժեքի աճի ֆոնին՝ հունական պարտքի մի մասի կրկնակի վերակազմավորման հնարավոր անհրաժեշտության մասին հաղորդագրություններից հետո, ինչպես նաև Իսպանիայի տնտեսության վերաբերյալ պահպանվող մտավախություններից հետո, վկայում են բորսայի տվյալները:

Մոսկովյան ժամանակով 21.06 դրությամբ ոսկու օգոստոսյան ֆյուչերսը նվազել է 0,22 տոկոսով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1574,10 դոլար: Միաժամանակ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է 0,35 տոկոսով՝ հասնելով 84,04 կետի, որը 2010թ.-ի հունիսից ի վեր գրանցված ամենաբարձր նիշն է:

Երեքշաբթի ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել, որ Հունաստանը չի կարող վճարել պարտքերը, ինչը նշանակում է, որ երկրում հնարավոր է՝ պարտքի մի մասի կրկնակի վերակազմավորում պահանջվի: Բացի այդ, առուվաճառքների մասնակիցներն ուշադրություն են դարձրել ընթացիկ տարվա երկրի ՀՆԱ-ի նվազման կանխատեսումների վատացման վրա: Այժմ Հունաստանի կառավարությունը 7 տոկոսով տնտեսության զարգացման տեմպերի կրճատում է ակնկալում, չնայած դեռ ապրիլին երկրի ԿԲ-ն կանխատեսել էր, որ ընթացիկ տարում ՀՆԱ-ի անկումը կկազմի 5 տոկոս:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ոսկին շարունակում է նվազել Եվրոպայից ստացած բացասական նորությունների ֆոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Fitch-ը նվազեցրել է Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի վարկանիշները

30.01.2012 12:31

Fitch-ը նվազեցրել է Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի վարկանիշները

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է եվրագոտու հինգ պետությունների՝ Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի ինքնավար վարկային վարկանիշները, որոնք 2011 թ.-ի դեկտեմբերի 16-ին հայտնվել էին նվազման ուղղությամբ վերանայման ցուցակում, հաղորդվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Fitch-ը նվազեցրել է Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի ու Սլովենիայի վարկանիշները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ-ն և եվրագոտու Կենտրոնական բանկերը շուկայական ինտերվենցիաներ են խոստանում. աղբյուր

08.08.2011 15:41

ԵԿԲ-ն և եվրագոտու Կենտրոնական բանկերը շուկայական ինտերվենցիաներ են խոստանում. աղբյուր

ԿԲ Եվրահամակարգը և եվրագոտու երկրների Կենտրոնական բանկերը խոստանում են շուկայում ակտիվ ինտերվենցիաներ սկսել եվրագոտու իրավիճակը կայունացնելու համար՝ որպես պատասխան պարտքային ճգնաժամի հերթական ալիքին, գրում է Ռոյթեր գործակալությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԿԲ-ն և եվրագոտու Կենտրոնական բանկերը շուկայական ինտերվենցիաներ են խոստանում. աղբյուր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024