ԱՄՓՈՓԱԳԻՐ թեմյով բոլոր նորությունները

Ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարներն 9 ամիսներին կազմել են 22.5 մլրդ դրամ

27.11.2015 16:18

Ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարներն 9 ամիսներին կազմել են 22.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը 2015 թվականի ինն ամիսներին կազմել է 22.5 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի ապահովագրական ընկերություններ» 2015 թվականի երրորդ եռամսյակի ամփոփագրի տվյալները։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովագրավճարների ծավալն աճել է 0.13 տոկոսով, տարեսկզբի համեմատ նվազել է 23.5 տոկոսով։
«ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից երևում է, որ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների կառուցվածքում հիմնական մասը զբաղեցնում են պատասխանատվության ապահովագրման գծով վճարները` մոտ 58.1 տոկոս կամ 13.12 մլրդ դրամ, որոնցից 12.7 մլրդ դրամը բաժին է ընկնում ԱՊՊԱ–ին։ Գույքի ապահովագրմանը բաժին է ընկել 4.5 մլրդ դրամ, անձնական ապահովագրմանը` 4.6 մլրդ դրամ, իսկ ֆինանսական և այլ ռիսկերի ապահովագրությանը` 255.9 մլն դրամ։

Երրորդ եռամսյակի արդյունքներով, ապահովագրության շուկայում ապահովագրավճարների մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը 7 մլրդ դրամ ծավալով։ Միաժամանակ, պատասխանատվության ապահովագրության գծով ապահովագրավճարները կազմել են 4.27 մլրդ դրամ, որոնցից 4.18 մլրդ դրամը` ԱՊՊԱ–ինը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարներն 9 ամիսներին կազմել են 22.5 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 9 ամսվա ընթացքում կազմել է 35,3 մլրդ դրամ

18.10.2013 19:29

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 9 ամսվա ընթացքում կազմել է 35,3 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2013 թվականի 9 ամսվա ընթացքում կազմել է շուրջ 235 270,5 մլն դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 28 106,9 մլն դրամի դիմաց` ավելանալով 25,49 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 9 ամսվա ընթացքում կազմել է 35,3 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

23.11.2012 15:00

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի երկրորդ երրորդ եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը

12.07.2012 14:12

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 3. HSBC Բանկ Հայաստանը, 4. ՎՏԲ-Հայաստան Բանկը, 5. Անելիք Բանկը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակի հայկական բանկերի մամուլի վարկանիշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024