ԱՇՈՏՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

2010թ. ՀՀ կրթության ոլորտում կներդրվեն ավելի քան 4 մլրդ դրամի օտարերկրյա միջոցներ

10.11.2009 14:43

2010թ. ՀՀ կրթության ոլորտում կներդրվեն ավելի քան 4 մլրդ դրամի օտարերկրյա միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2010 թվականին Հայաստանի կրթության ոլորտում կիրականացվեն 4 մլրդ դրամի վարկային և դրամաշնորհային ծրագրեր, երեքշաբթի հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Կրթության որակի բարձրացման և համապատասխանության ՀԲ քառամյա վարկային ծրագրով Հայաստանին 2010 թվականին կտրամադրվի 3,3 մլրդ դրամ, իսկ նոր հարևանության՝ միջնակարգ մասնագիտական կրթության աջակցության ԵՄ քաղաքականության շրջանակներում կտրամադրվի 1,8 մլրդ դրամի դրամաշնորհ»,- ասաց երկրի կրթության նախարարը։

Նրա խոսքերով, այսպիսով 2010 թվականին Հայաստանի կրթության ոլորտի ներդրումները օտարերկրյա միջոցների հաշվին կգերազանցեն 4 մլրդ դրամը։
Ինչպես նշեց Աշոտյանը, ներդրումները կընդգրկեն հանրակրթական, միջնակարգ և բուհական կրթության ոլորտները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on 2010թ. ՀՀ կրթության ոլորտում կներդրվեն ավելի քան 4 մլրդ դրամի օտարերկրյա միջոցներ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024