ԱՊՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները I եռամսյակում ավելացել են 19,3%՝ հասնելով 28,4 մլրդ դրամի

26.05.2011 14:22

ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները I եռամսյակում ավելացել են 19,3%՝ հասնելով 28,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 28,4 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակում ավելանալով 4,6 միլիարդ դրամով կամ 19,3 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Մարտի 31-ի դրությամբ ընկերության ակտիվների ծավալը կազմել է շուրջ 6,9 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակում ավելանալով 36,3 տոկոսով կամ 1,8 միլիարդ դրամով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 24,5 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների եռյակում են` Ինգո Արմենիան՝ 5,3 միլիարդ դրամ (առաջին եռամսյակում 25 տոկոսի կամ 1,1 միլիարդ դրամի աճ, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 18,5 տոկոսը), Կասկադ Ինշուրանսը՝ 3,3 միլիարդ դրամ (3,2 տոկոսի կամ շուրջ 108,3 մլն դրամի անկում, տեսակարար կշիռը՝ 11,7 տոկոս): Այս ընկերություններին իրենց ցուցանիշներով մոտ են Նաիրի Ինշուրանսը՝ ավելի քան 3,2  միլիարդ դրամ (11,9 տոկոսի կամ 354,4 մլն դրամ աճ, տեսակարար կշիռը՝ 11,6 տոկոս), Գարանտ-Լիմենսը՝ 2,9 միլիարդ դրամ (36,1 տոկոսի կամ 778,6 միլիոն դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 10,14 տոկոս):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները I եռամսյակում ավելացել են 19,3%՝ հասնելով 28,4 մլրդ դրամի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024