ԱՊՊԱ . ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը 9 ամսվա ընթացքում կազմել է 7,6 մլրդ դրամ

28.10.2013 12:14

Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը 9 ամսվա ընթացքում կազմել է 7,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–սեպտեմբեր միսներին ԱՊՊԱ-ի 39258 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 7,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,2 տոկոսով, հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

Հայաստանում 9 ամսվա ընթացքում ապահովագրվել է ավելի քան 386,7 հազար տրանսպորտային միջոց (5,4% աճ), փոխհատուցման վճարի հայտերի թիվը կազմել է 39194  (23,1 տոկոսի աճ), միաժամանակ 425 դեպքի հայտեր չեն բավարարվել։
Բացի այդ, այժմ վճարման գործընթացում է գտնվում 124,6 մլն դոլար ընդհանուր գումարի փոխհատուցում (24,4 տոկոսի անկում)։

Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը 2013 թվականի 9 ամիսների ընթացքում  կազմել է շուրջ 12,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,1 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը 9 ամսվա ընթացքում կազմել է 7,6 մլրդ դրամ

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.04.2024