ԱՊՐԱՆՔԱՆԻՇ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-ն ամենաճանաչված ապրանքանիշն է Հայաստանի բանկային շուկայում

12.02.2014 17:01

ՎՏԲ-ն ամենաճանաչված ապրանքանիշն է Հայաստանի բանկային շուկայում

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ «Այ Փի Էս Սի»-ի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն ՎՏԲ-ն ամենաճանաչված ապրանքանիշն է Հայաստանի բանկային շուկայում:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, հարցումն անցկացվել է 2013թ.–ի դեկտեմբերին ք. Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Դիլիջանում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:

Հարցվողների ընտրությունը իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը (50 հազ. ՀՀ դրամ և ավելին), հարցվածների տարիքը (18-ից 55 տարեկան) և այլն: 2013թ.–ի դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան բանկը ՀՀ շրջաններում ու Երևանում բացարձակ առաջատար է ապրանքանիշի իմացության բոլոր ցուցանիշներով, որոնք ներառում են Top of Mind պարամետրը` բանկերի բրենդի առաջին ինքնաբուխ նշումը, ինքնաբուխ իմացությունը, ընդհանուր ինքնաբուխ իմացությունն ու հուշմամբ իմացությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը, 2013թ. հուլիսին անցկացված հարցման նույն ցուցանիշի համեմատ, աճ է արձանագրել, այսինքն` հարցվածները առաջինը հանպատրաստից առավել հաճախ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը: Ընդհանուր ինքնաբուխ իմացության ցուցանիշով, որը ներառում է ինքնաբուխ կերպով ՎՏԲ-Հայաստան բանկը նշած հարցվածների տոկոսային ցուցիչը և Top of Mind ցուցիչը, բանկը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի շրջաններում: Այդ ցուցանիշը կազմել է 56.9%, ինչը 15.6%-ով գերազանցում է ամենամոտ մրցակցի ցուցանիշը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-ն ամենաճանաչված ապրանքանիշն է Հայաստանի բանկային շուկայում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում առաջատարն է ապրանքանիշի ճանաչելիության ցուցանիշներով

12.08.2013 16:16

ՎՏԲ-Հայաստան Բանկը  Հայաստանում  առաջատարն է ապրանքանիշի ճանաչելիության ցուցանիշներով

«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտն արդեն հինգերորդ կիսամյակն անընդմեջ անցկացնում է հետազոտություն Հայաստանում բանկերի ապրանքանիշների ճանաչելիության ոլորտում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանում առաջատարն է ապրանքանիշի ճանաչելիության ցուցանիշներով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024