ԱՌԱՆՁԻՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստան Բանկը «միավորվելու» կարիք չունի և չի ներառվում ռիսկային գոտու մեջ. հայտարարություն

15.01.2015 14:53

ՎՏԲ–Հայաստան Բանկը «միավորվելու» կարիք չունի և չի ներառվում ռիսկային գոտու մեջ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը հերքում է բանկի ընդհանուր կապիտալի չափի և ռիսկային գոտում ներառվելու մասին ԶԼՄ–ներում հրապարակված տեղեկատվությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Armlur.am կայքում տեղ գտած «Որ բանկերն են կանգնած փակման եզրին» լուրի մեջ օգտագործված է սխալ տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ: Նյութի մեջ մասնավորապես ասվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվական սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ, և բանկը ներառվել է ռիսկային գոտու մեջ, ինչը արմատապես չի համապատասխանում իրականությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշում են, որ լրագրողի օգտագործած թիվը (20 մլրդ 775 մլն 690 հազար դրամ) ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալին է վերաբերում, բանկի ընդհանուր կապիտալը 2014թ. երրորդ եռամսյակի վերջի տվյալներով կազմում է 50.1 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջներին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկը «միավորվելու» կարիք չունի և չի ներառվում ռիսկային գոտու մեջ. հայտարարություն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ