առաջին նախագահ թեմյով բոլոր նորությունները

Մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահը

16.02.2017 20:07

Մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կյանքի 84-րդ տարում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Աբասի Իսահակյանը, հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Իսահակյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել և շարունակել է նույն հիմնարկի՝ նախկին ԽՍՀՄ Պետբանկի, ներկայիս՝ Կենտրոնական բանկի պատերի ներքո՝ իր մասնագիտական, մարդկային հատկություններով ակտիվ մասնակցություն ունենալով այդ հաստատության պատմության կերտմանը:

1957 թվականին ավարտելով Տաշքենդի Ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի Տնտեսագիության ֆակուլտետը՝ Իսահակյանն աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակում՝ որպես վարկային տեսուչ՝ այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մինչև ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ-վարչության նախագահ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.04.2024