ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏ թեմյով բոլոր նորությունները

Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը. պատգամավոր

05.02.2010 17:07

Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը, ուրբաթ հայտարարեց խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծի համաձայն՝ պայմանագրով ամրագրվող պարտադիր ապահովագրում է ներմուծվում, առանց որի ավտոփոխադրամիջոց վարելը հանրապետության տարածքում կարգելվի»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորի խոսքերով՝ օրինագիծը լիովին սոցիալական ուղղվածություն ունի և տուժածների իրավունքները պաշտպանելու նպատակ է հետապնդում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Առաջին անգամ Հայաստանում նախատեսվում է գործարկել պարտադիր ապահովագրման ինստիտուտը. պատգամավոր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024