ԱՐԿԱՐԱՁԳՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկը «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը

20.08.2012 14:24

Ամերիաբանկը «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել երկարաձգել «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, «Կատարյալ» ավանդային ակցիայի արդյունքները վկայում են Բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին: Դրամով, դոլարով և եվրոյով «Կատարյալ» ավանդի անվանական տոկոսադրույքը կազմում է 11,9%, 7,5%, 6,7% համապատասխանաբար՝ ավանդի ժամկետը լրանալուց հետո վճարված տոկոսների դեպքում, և ,5%, 7%, 6,2% համապատասխանաբար՝ ժամկետի սկզբում:

Չնայած նրան, որ «Կատարյալ» ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից-օգոստոսի 15-ը, այնուհանդերձ գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ (առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ամերիաբանկը «Կատարյալ» ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024