ԱՐՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկի աշխատակիցներն արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

29.06.2015 21:19

Անելիք Բանկի աշխատակիցներն արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկի աշխատակիցները՝ Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ, «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք» ակցիայի շրջանակներում այցելել են Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և որպես կամավոր դոնորներ արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Ակցիային մասնակցել են Բանկի վարչության անդամներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ գլխամասային գրասենյակից, մասնաճյուղերից:

«Հրաշալի զգացողություն է, երբ հասկանում ես, որ քո հանձնած արյան շնորհիվ կարող ես երեխայի կյանք փրկել: Մեզ ընձեռված էր բացառիկ հնարավորություն` հանձնել ընդամենը 400 միլիգրամ արյուն` փրկելով առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա մենք պարտավոր ենք դա անել»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկի աշխատակիցներն արյուն են հանձնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024