ԱՔՌԱ թեմյով բոլոր նորությունները

Ֆիզիկական անձինք նոյեմբերի 7-ից կարող են օգտվել «Առցանց ինքնահարցում» ծառայությունից՝ առանց ԱՔՌԱ ընկերության գրասենյակ այցելելու

03.11.2011 13:03

Ֆիզիկական անձինք նոյեմբերի 7-ից կարող են օգտվել «Առցանց ինքնահարցում»  ծառայությունից՝ առանց ԱՔՌԱ ընկերության գրասենյակ այցելելու

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 7-ից «Առցանց ինքնահարցում»  ծառայությունից օգտվելու համար ֆիզիկական անձինք կարող են առցանց ռեժիմում գրանցվել, նույնականացվել ԱՔՌԱ համակարգում, ստանալ իրենց վարկային պատմությունը և «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով` առանց ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ այցելելու:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, նույնականացման գործընթացը առցանց ռեժիմով կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական անձը ունենա ԱՌՔԱ վիրտուալ քարտ: Հակառակ դեպքում ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱ» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է նաև «Master» քարտերով:

Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաև առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on Ֆիզիկական անձինք նոյեմբերի 7-ից կարող են օգտվել «Առցանց ինքնահարցում» ծառայությունից՝ առանց ԱՔՌԱ ընկերության գրասենյակ այցելելու

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024