ԲԱԶՄԱՐԺՈՒՅԹ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը նոր ավանդատեսակներ է գործարկում իրավաբանական անձանց համար

29.02.2012 11:51

ՎՏԲ-Հայաստան բանկը նոր ավանդատեսակներ է գործարկում իրավաբանական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ իր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակներ`«ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+», չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ տվյալ ավանդատեսակները թույլ են տալիս կորպորատիվ հաճախորդներին առանց ավանդային պայմանագրի խզման և մինչ այդ կուտակված տոկոսների կորստի, փոխել ավանդի արժույթը` նվազագույնի հասցնելով արժութային ռիսկերը և ապահովելով միջոցների ամբողջականությունը:

«ՎՏԲ-Բազմարժութային» և «ՎՏԲ-Բազմարժութային+» ավանդատեսակներն իրական հնարավորություն են ընձեռում կազմակերպության ազատ դրամական միջոցները զերծ պահելու փոխարժեքային տատանումներից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը նոր ավանդատեսակներ է գործարկում իրավաբանական անձանց համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024