ԲԱՖԵՏ թեմյով բոլոր նորությունները

Ուորեն Բաֆետը հարյուրամյակի լավագույն ներդրող է ճանաչվել

06.12.2013 20:00

Ուորեն Բաֆետը հարյուրամյակի լավագույն ներդրող է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միլիարդատեր Ուորեն Բաֆետը աշխարհի լավագույն ներդրող է ճանաչվել։ Նրան պատկանող Berkshire Hathaway ընկերությունը եկամտաբերության ամենաառաջատար արդյունքներն է ցուցադրել բոլոր այն խոշորագույն ներդրումային հիմնադրամների համեմատ, որոնք 30 տարուց ոչ պակաս գործում են շուկայում, գրում է РБК daily–ին`հղում անելով ամերիկյան National Bureau of Economic Research հետազոտությանը։

Փորձագետները վերլուծել են 1926–2011թթ.–ից ամերիկյան շուկայում առկա բոլոր ընկերությունների գործունեությունը։ Պարզվել է, որ 1976թ.–ից ի վեր Berkshire Hathaway –ի վերաբերյալ Շարպի վարկանիշը (ֆոնդերի կառավարման արդյունավետության ցուցանիշ) կազմել է ռեկորդային 0,76 կետ։ Դա կրկնակի շատ է այդ ժամանակաշրջանում ամերիկյան ֆոնդային շուկայի միջին ցուցանիշից` 0,39։ Այն նաև բավական բարձր է ԱՄՆ–ի բոլոր 196 խոշորագույն ներդրումային հիմնադրամների ցուցանիշներից։ Հատկանշական է, որ Շարպի` ոլորտի վերաբերյալ միջին վարկանիշը կազմել է ընդամենը 0,37 կետ։

Բաֆետի հաջողության գրավականը մի կողմից նրա ապահովագրական բիզնեսն է, որը Berkshire Hathaway–ին ապահովում է էժան փոխառու միջոցներով, մյուս կողմից`, էժան, անվտանգ, սակայն միաժամանակ բարձրորակ ակտիվների ժամանակին արված դրույքաչափը։ Միաժամանակ միլիարդատերը վաստակում է հենց այն  բանի շնորհիվ, որ ներդրումների համար ճիշտ օբյեկտներ է ընտրում և ոչ թե ճնշում գործադրում ընկերության ռազմավարության վրա, որում մասնաբաժին ունի, նշվում է հետազոտության մեջ։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ուորեն Բաֆետը հարյուրամյակի լավագույն ներդրող է ճանաչվել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024