* ԲԵԼԱՏՈՒՍ * ԿԵՆՏՐՈՆԱԿ * ԲԱՆԿ * թեմյով բոլոր նորությունները

Բելառուսի ազգային բանկն արգելել է արտարժույթով ձուլակտորների և ադամանդների առուվաճառքը

23.01.2015 12:09

Բելառուսի ազգային բանկն արգելել է արտարժույթով ձուլակտորների և ադամանդների առուվաճառքը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Բելառուսի ազգային բանկն արգելել է թանկարժեք մետաղներից և ատեստավորված ադամանդներից պատրաստված ձուլակտորների առուվաճառքն արտարժույթով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Մինչև հիմա թույլատրվում էր թանկարժեք մետաղների և ադամանդների ձուլակտորների առուվաճառք իրականացնել արտարժույթով։

«Տնտեսության ապադոլավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման և ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման շրջանակում Ազգային բանկը որոշել է 2015 թ.–ի հունվարի 23–ից թանկարժեք մետաղներից և ատեստավորված ադամանդներից պատրաստված ձուլակտորների առուվաճառք իրականացնել միայն բելառուսական ռուբլով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Բելառուսի ազգային բանկն արգելել է արտարժույթով ձուլակտորների և ադամանդների առուվաճառքը

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.04.2024