ԲՆԱԿՏԱՐԱԾՔ թեմյով բոլոր նորությունները

Երևանում 2013 թ.–ին բնակարանների գների վարկանիշը

25.02.2014 17:11

Երևանում 2013 թ.–ին բնակարանների գների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Երևանում բնակարանների գների վարկանիշը` Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թ.–ի տարեկան հաշվետվության հիման վրա։

Տվյալների համաձայն` մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 1 քառակուսի մետր բնակտարածքի միջին շուկայական ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում` 427 հազար դրամ։

Երկրորդ տեղում է Արաբկիր համայնքը, որտեղ 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինը նախորդ տարվա արդյունքում հասել է 355,1 հազար դրամ, երրորդ տեղում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանը` 1 քառակուսի մետրի դիմաց 281,9 հազար դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Անոնսներ, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկանիշներ | Comments Off on Երևանում 2013 թ.–ին բնակարանների գների վարկանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024