ԳԱԶՊՐՈՄԲԱԿ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

11.10.2012 11:16

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 120-ից հասել է 150-ի, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում: Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում կամ պարզապես ներկայացնելով Բանկի քարտը:

«Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճելու է, և երկու ամիսը մեկ անգամ այն թարմացվելու է բանկի կայքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024