ԳԱՐԱՆՏ ԼԻՄԵՆՍ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում բժշկական ապահովագրավճարների ծավալն ավելացել է 40%

15.04.2011 14:26

Հայաստանում բժշկական ապահովագրավճարների ծավալն ավելացել է 40%

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հարկային առավելություններ են նախատեսում աշխատակիցներին բժշկական ապահովագրությամբ ապահովող գործատուների համար, բերել են 40 տոկոսով բժշկական ապահովագրավճարների աճի, տեղեկացրել է «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանը:

2010 թ.-ի ապրիլին «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցվեցին, որոնք նախատեսում են հարկման մեխանիզմների փոփոխություն աշխատակիցների առողջության ապահովագրման նպատակով վճարումներ իրականացնող գործատուների համար: Փոփոխությունների համաձայն՝ այդ վճարները չեն հարկվի եկամտահարկով:

«Հայաստանի շուկայում առողջության ապահովագրության մասնաբաժինը 2008-2009 թթ.-ին կայուն էր և կազմում էր շուրջ 8,5 տոկոս, իսկ 2010 թ.-ին հասավ արդեն 12 տոկոսի, այսինքն կազմեց շուրջ 986 մլն դրամ: Վճարումների մասով ևս 57 տոկոսանոց աճ է գրանցվել՝ մինչև 569 մլն դրամ», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ օրենքի դրական ազդեցությունն ակնհայտ է:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանում բժշկական ապահովագրավճարների ծավալն ավելացել է 40%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024