«Գողացված «Վրուբելի» վերադարձը» թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ –Հայաստան Բանկը դարձավ մշակութային նախագծի հովանավոր

17.03.2018 11:14

ՎՏԲ –Հայաստան Բանկը դարձավ մշակութային նախագծի հովանավոր

ԵՐԵՎԱՆ, մարտի 17. /ԱՌԿԱ/. ՎՏԲ –Հայաստան Բանկի աջակցությամբ 2018 թ. մարտի 20-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» նախագծի շրջանակներում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին և «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին, հայտնում են բակի մամուլի ծառայությունից:

«Ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես երեքշաբթիից կիրակի օրերին (երկուշաբթի հանգստյան օր)՝ Իսահակյան 38 հասցեում: Ցուցահանդեսը կշարունակվի է մինչև 2018 թ. նոյեմբերի 20-ը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Միխայիլ Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, (պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) 1995 թ.-ին: Նկարը, որը 22 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, 2017 թ-ի. մարտին հայտնաբերվել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Վերջին 8 ամիսների ընթացքում նկարը վերականգնվել է, ինչից հետո այն ստացել է իր սկզբնական տեսքը: 2017 թ. - ի նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցել է այն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ –Հայաստան Բանկը դարձավ մշակութային նախագծի հովանավոր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024