ԳՈՐԾՔ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը և «Գործք» ԲԲԸ–ն նախաձեռնել են Հայաստանում առաջին «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը

28.03.2013 16:34

HSBC Բանկ Հայաստանը և «Գործք» ԲԲԸ–ն նախաձեռնել են Հայաստանում առաջին  «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը, որը կազմակերպել են HSBC Բանկ Հայաստանը և «Գործք» ԲԲԸ–ն, առաջին անգամ անցկացվել է Երևանում։

«Միջոցառման հիմնական նպատակը անդամ ընկերություններին ծանոթացնելն է առևտրային ֆինանսավորման ոլորտում բանկի ծառայություններին, ինչպես նաև առևտրային վարկավորման ոլորտում մեր առաջատար դիրքը հաշվի առնելով` նրանց բիզնեսի ընդլայնման գործում առևտրային ընկերություններին առավելագույնս և արդյունավետ օժանդակելու պատրաստակամության հետ»,– ասաց HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը։

Բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանն իր հերթին ընդգծեց, որ միջազգային առևտուրն ավելի մեծ հնարավորություններ է տալիս բիզնեսի զարգացմանը, սակայն միջազգային շուկաներ մտնելը լի է ֆինանսական ռիսկերով։ Նա նշեց, որ բանկի գործունեությունն ուղղված է հենց ֆինանսական կորուստների և ռիսկերի հնարավոր կրճատմանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը և «Գործք» ԲԲԸ–ն նախաձեռնել են Հայաստանում առաջին «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024