դեպոզիտար արկղ թեմյով բոլոր նորությունները

50% զեղչ Յունիբանկում դեպոզիտար արկղ վարձակալելու համար

14.08.2018 11:38

50% զեղչ Յունիբանկում դեպոզիտար արկղ վարձակալելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արձակուրդային ամենաթեժ սեզոնին Յունիբանկը հայտարարում է նոր ակցիա դեպոզիտար արկղերի վարձակալության համար:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ թանկարժեք իրերը կամ փաստաթղթերն ապահով պահելու նպատակով անհատական դեպոզիտար արկղեր կարելի է վարձակալել 50% զեղչով:

«Հաճախորդների հարմարավետության համար բանկն առաջարկում է երեք չափի արկղ` փոքր /110x220x480 մմ/, միջին /200x220x480 մմ/ և մեծ /200x450x480 մմ/: Ակցիան գործում է մինչև 31.08.2018թ.-ը` բանկի «Աճառյան» /Երևան, Աճառյան 22, N 51/, Գյումրի» /Գյումրի, Ա.Մանուկյան 3 /, «Կենտրոն» /Երևան, Կիևյան 8, թիվ 63 / և «Գարեգին Նժդեհ» /Երևան, Արշակունյաց պող., 34/3 (Yerevan Mall)/  մասնաճյուղերում: Կախված արկղերի չափից և վարձակալության  ժամկետից` 7 օրից մինչև 1 տարի, սահմանված են տարբեր սակագներ` սկսած 2 250 դրամից մինչև 22 500 ՀՀ դրամ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on 50% զեղչ Յունիբանկում դեպոզիտար արկղ վարձակալելու համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024