ԴՈՒՄԱ թեմյով բոլոր նորությունները

Դուման ռուսական եվրաբոնդերի տոկոսներն ընդմիշտ ազատել է հարկերից

03.07.2013 16:00

Դուման ռուսական եվրաբոնդերի տոկոսներն ընդմիշտ ազատել է հարկերից

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Պետդուման կողմ է քվեարկել շահութահարկի և ԱԱՀ–ի վերաբերյալ արտոնությունների մասին օրինագծի փոփոխությունները, որոնք հանում են ռուսական էմիտենտների եվրաբոնդերի հարկման տոկոսների ազատման արտոնությունների գործունեության ժամկետը, հայտնում է  banki.ru–ն` հղում անելով «Бизнес-ТАСС» –ին։

Այժմ ռուսական էմիտենտները ազատվել են շահութահարկի պարտադիր հարկային գործակալի պարտականություններ շրջանառվող պարտատոմսերի տերերի տոկոսային վճարների մասով, որոնք գրանցված են այն երկրներում, որոնց հետ Ռուսաստանը համաձայնագիր է ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու մասին։ Այս ազատումը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ տարածվում էր եվրապարտատոմսերի վրա, որոնք թողարկվել են 2007 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում։

Պետդումայի փոփոխությունն այս նորմն անժամկետ է դարձնում։ «Սա մեր ընկերություններ ու պետության` երկար փողերի հասանելիության հարցն է։ Ուրախ եմ, որ վերջապես հանում ենք այդ սահմանափակումը,– լրագրողներին է ասել դումայի բյուջեի և հարկերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Մակարովը` հիշեցնելով, որ դումային նման որոշում էր ներկայացվել դեռ մեկ տարի առաջ։ Մենք ելնում ենք այն բանից, որ ոչ թե պետք է վատացնել մեր հնարավորությունները եվրոպական շուկայում, այլ հակառակը` բարելավել»։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Դուման ռուսական եվրաբոնդերի տոկոսներն ընդմիշտ ազատել է հարկերից

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024