դրամային պարտատոմս թեմյով բոլոր նորությունները

Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

14.07.2017 19:27

Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի հուլիսի 14-ին Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 200,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 8.455% տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMBSTBB21ER4) բորսայում կշրջանառվեն BSTBB1 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ Բանկի նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել հունիսի 27-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել է 2,005,573,856.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000.13 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.4545%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.3481%:–0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024