ԶՆԱԳՎԱԾ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 2,6%–ով` հասնելով 1 678,9 մլրդ դրամի

30.06.2015 20:43

Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 2,6%–ով` հասնելով 1 678,9 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2015թ.-ի մայիսին աճել է 2,6 %–ով և կազմել է մոտ  1 678,9 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը մայիսի վերջին կազմել է շուրջ 312,8 մլրդ դրամ՝ ապրիլի վերջին գրանցված մոտ 306,2 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 182,9 մլրդ դրամ են կազմել` ապրիլի վերջին գրանցված 179,5 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 287,2 մլրդ դրամ է կազմել` ապրիլի վերջի 291,4 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 896 մլրդ դրամ է կազմել` ապրիլի վերջին վերջին գրանցված 858,4 մլրդ դրամի դիմաց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 2,6%–ով` հասնելով 1 678,9 մլրդ դրամի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024