ԹԱՆԳԱՐԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր-2015»-ին

14.05.2015 17:51

Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր-2015»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն`  մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև 24:00-ն և մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:

«Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր-2015»-ին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024