թոշակառուներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր պայմաններով վարկային գիծ կտրամադրի թոշակառուներին

08.05.2018 12:48

ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր պայմաններով վարկային գիծ կտրամադրի թոշակառուներին

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված «Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմանները հետևյալն են. վարկային գիծը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին, վարկային գծի առավելագույն գումարը՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի կենսաթոշակի եռապատիկը, վարկային գծի առավելագույն ժամկետը՝ 18 ամիս, ամսական միջնորդավճար՝ 1.5% վարկային գծի գումարից, քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝  անվճար:

«Վարկային գիծը ստանալուց հետո վերջինիս մարումներն իրականացնելու համար չկա անհրաժեշտություն այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ մարումները (թոշակի գումարից 7%-ի չափով) կիրականցվեն ավտոմատ եղանակով` գանձվելով թոշակառուի քարտին մուտքագրվող ամենամսյա թոշակի գումարից», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր պայմաններով վարկային գիծ կտրամադրի թոշակառուներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային պրոդուկտ է գործարկում թոշակառուների համար

05.12.2017 14:54

ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային պրոդուկտ է գործարկում թոշակառուների համար

Ըստ հաղորդագրության, վարկը կտրամադրվի  0% տոկոսադրույքով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային պրոդուկտ է գործարկում թոշակառուների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024