ԹՈՇԱԿԱՌՈՒ թեմյով բոլոր նորությունները

Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե թոշակառուները հունվարի սկզբին չեն կարողացել ստանալ իրենց թոշակները. Հայաստանի ԿԲ

14.01.2015 19:50

Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե թոշակառուները հունվարի սկզբին չեն կարողացել ստանալ իրենց թոշակները. Հայաստանի ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հայտնում է, որ  մամուլում շրջանառվող լուրերը, թե հունվարի 3-ին ու 4-ին բանկերը չեն աշխատել, ինչի հետևանքով թոշակառուները չեն կարողացել ստանալ իրենց թոշակները, իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Թոշակների վճարման հետ կապված խնդիրներ չեն առաջացրել»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա հունվարի 3-ին, Հայաստանում կենսաթոշակների վճարման գործընթացն ապահովելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել է 23 մլրդ դրամ, որն ամբողջությամբ, նույն օրը ԿԲ-ի կողմից տրամադրվել է առեւտրային բանկերին: Միաժամանակ, հունվարի 3-ին և 4-ին  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից «ՀայՓոստ»-ին են տրամադրվել կենսաթոշակային բոլոր վճարները, որոնք թոշակառուներին տրամադրվում են կանխիկ եղանակով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե թոշակառուները հունվարի սկզբին չեն կարողացել ստանալ իրենց թոշակները. Հայաստանի ԿԲ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024