26.12.2017 15:44
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը զարգացնելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ:
Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը` այնուհետև քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները և վճարողներին:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell–ի միջոցով
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ