ԿԱՀՈՒՅՔ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը

10.04.2012 14:57

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախադպրոցական հաստատությունների վերազինման ծրագրի, ինչպես նաև «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուր երեխայի օգտին» իր սոցիալական ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրեր և ակցիաներ իրականացնել:

Հաղորդագրության համաձայն, բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական  պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024