Կամո Խաչատրյան թեմյով բոլոր նորությունները

Այդ անկոտրում Կամոն

10.11.2016 18:21

Այդ անկոտրում Կամոն

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանն անկոտրում կամքի տեր մարդու համբավ ունի:

Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել մինչև հասել է այն աստիճանի, որ շատերի համար ընդօրինակման կերպար Է դարձել: Այդ մարդը ոչ մի հրաշք չի գործել, ոչ էլ տնամերձ այգում ապուպապերի թաղած ոսկու կճուճ է գտել: Ոչ: Նա պարզապես աշխատել է, ընդ որում՝ չի խորշել ոչ մի աշխատանքից: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ժողովրդի լեզվով ասած՝ «խոպանչի» է եղել: Հազարավոր իր հայրենակիցների պես` Կամո Խաչատրյանը միամտաբար հավատացել է, թե այնտեղ՝ «խոպանում», կարող է փող կուտակել:

1993 թվականին Կամո Խաչատրյանը համոզվեց, որ «խոպաններում» կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը: Վերադարձավ. ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր են դարձել: Կամոն դիմեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և վարկ վերցրեց:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Այդ անկոտրում Կամոն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ