ԿԱՆՑԼԵՐ թեմյով բոլոր նորությունները

Ավստրիայի կանցլերն առաջարկում է երկարաձգել Հունաստանի՝ ԵՄ վարկերի վճարման ժամկետը

27.08.2012 15:51

Ավստրիայի կանցլերն առաջարկում է երկարաձգել Հունաստանի՝ ԵՄ վարկերի վճարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունաստանը կարող է 2-3 լրացուցիչ տարի ստանալ ԵՄ վարկերի վճարման համար, հայտնել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը, հաղորդում է РБК-ն:

«Կարևոր է, որ հույները պահպանեն այն նպատակները, որոնց մասին մենք պայմանավորվել ենք նրանց հետ՝ բարեփոխումների և տնտեսության վերաբերյալ: Եթե դա երաշխավորված է, ապա ես կողմ եմ վճարների տարկետմանը: Դա կարող է կազմել 2 կամ 3 տարի, ինչպես կորոշեն փորձագետները»,- կիրակի Oesterreich ավստրիական թերթի կայքում հրապարակված հարցազրույցում ասել է Ֆայմանը:

2010թ.-ին Հունաստանը ԵՄ և ԱՄՀ վարկերի 110 միլիարդանոց փաթեթ է ստացել, իսկ 2011թ.-ին երկրին ևս 130 մլրդ եվրո են խոստացել բարեփոխումներ անցկացնելու և ծախսերը կրճատելու դիմաց: Բացի այդ, ԵՄ-ն հասավ նրան, որ մոտ 100 մլրդ եվրոյի չափով մասնավոր վարկատուների պարտքը վերացվեց: Սակայն երկրի՝ սպասվածից առավել խորը ռեցեսիան և քաղաքական անկայունությունը սպառնալիքի տակ դրեցին բարեփոխումների ծրագիրը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ավստրիայի կանցլերն առաջարկում է երկարաձգել Հունաստանի՝ ԵՄ վարկերի վճարման ժամկետը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024