ԿԱՊԻՆՈՍ թեմյով բոլոր նորությունները

«ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով. ԵԱՀԿ

05.05.2011 13:34

«ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, ասվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի շնորհավորական ուղերձում, որն ուղղված է «ԱՌԿԱ» գործակալությանը՝ 15-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Այն տարիների ընթացքում, որ ես գտնվում եմ Հայաստանում որպես ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ավելի՝ վաղ որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից, ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել համոզվելու, որ «ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով, հատկապես տնտեսական լուրերի հաղորդման մասով, և ընդհանուր առմամբ՝ անաչառ և ժամանակակից տեղեկատվության առումով»,- նշել է Կապինոսը։

Հոբելյանի կապակցությամբ դեսպանը գործակալության բոլոր աշխատակիցներին մաղթել է պահպանել բարձր նշաձողին դրված պրոֆեսիոնալիզմը, զարգացնել գործունեությունը և ընդլայնել հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «ԱՌԿԱ»-ն հեղինակավոր լրատվական գործակալություն է, որն առանձնանում է իր պրոֆեսիոնալիզմով. ԵԱՀԿ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ