19.02.2018 16:06
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն առաջարկել է Եվրասիական տնտեսության անդամ պետությունների կենտրոնական բանկերին հաքերային հարձակումների մասին տեղեկատվության ավտոմատացված փոխանակում ISO ձևաչափով, որոնք կիրագործվեն ռուսական ֆինանսական շուկայում այս տարի:
Այդ մասին, ինչպես գրում է rg.ru-ն, լրագրողներին պատմել է Ռուսաստանի բանկի տեղեկատվության պաշտպանության և անվտանգության գլխավոր վարչության փոխտնօրեն Արտյոմ Սիչյովը Ուրալի 10–րդ համաժողովի ընթացքում:
Փոխադարձ ծանուցումը պետք է նրա համար, որպեսզի ֆինանսական խաբեբաներն իրենց անհարմար զգան ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև հարևան երկրներում, քանի որ հաքերները հաճախակի հարձակվում են հարևան պետությունների վրա. Ղազախստանից փորձում են փող գողանալ ռուսաստանցիներից և հակառակը, նշեց Արտյոմ Սիչյովը:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ու ԵՏՄ անդամ մյուս պետությունների կենտրոնական բանկերը տվյալներ կփոխանակեն հաքերների վերաբերյալ
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ