ԿԿՀ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը 10 մլն դոլար ԱԿԲԱ Բանկին՝ մասնավոր հատվածի «կանաչ» վարկավորման համար

30.06.2021 15:41

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը 10 մլն դոլար ԱԿԲԱ Բանկին՝ մասնավոր հատվածի «կանաչ» վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում է  ԱԿԲԱ Բանկի կողմից, ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ-GEFF) և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար​»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո՝ խթանելով տեղական ձեռնարկություններին վարկերի տրամադրումը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով` միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը 10 մլն դոլար ԱԿԲԱ Բանկին՝ մասնավոր հատվածի «կանաչ» վարկավորման համար

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024